«Բելվեդեր» հանգստյան գոտին գտնվում է Դիլիջան – Իջևան մայրուղուց 200մ. հեռավորության վրա, 109 կմ. Երևանից (Գոշավանկ,Ճամբարակ խաչմերուկ),Աղստև գետի Գետիկ վտակի ափին:
Տարածքում ձեզ սպասում են 4-40 հոգու համար նախատեսված հարմարավետ տաղավարներ: Ընդունվում են նախնական պատվերներ:
Տարածքը ունի հսկվող ավտոկանգառ, խոհանոց, ինչպես նաև ձմեռային սրահ, ապահովված է ջրով և սանհանգույցներով:
“Բելվեդեր” հանգստյան գոտին առաջարկում է հարմարավետ քոթեջներ: Նախաճաշը, հսկվող ավտոկանգառը, WiFi և արբանյակային հեռուստատեսությունը ներառված են քոթեջի գնի մեջ:
Ռեստորանը աշխատում է առավոտյան 8:00-ից մինչև կեսգիշեր:
Կազմակերպվում են արշավներ դեպի Գոշի լիճ: